Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Ասում են...

Ասում են...
11.12.2012 | 00:24

...թե ՀՀԿ-ում լավ կատաղած են Ծառուկյանի` Բրյուսելում կոռուպցիայի մասին արած հայտարարության «մոմենտով». այնտեղ պահանջում են, որ առաջիկայում ՀՀ անվտանգության խորհրդի նիստում զեկուցողը լինի անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը և ներկայացնի իր տեսլականը` կոռուպցիայի դեմ պայքարի և իր առաջարկած միջոցառումների մասին, որով էլ այս փուլում բավականին կհեշտացնի կոմպրոմատների արդեն իսկ սկսված ահարկու պայքարն ընդդեմ ԲՀԿ-ի:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ